Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ԲՀԿ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ԲՀԿ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
16.03.2012 | 00:00

Երկար քննարկումներից հետո ԲՀԿ-ն անցած երեկոյան, ի վերջո, հստակեցրել է մեծամասնական ընտրակարգով իր մասնակցության ձևաչափը:
Այսպիսով, ԲՀԿ-ն մեծամասնական թեկնածուներ կառաջադրի 15 ընտրատարածքներում, որոնցից.

Երևանում` թիվ 3 - ԲՀԿ-ն առաջադրել է Աշոտ Տոնոյանին, ՀՀԿ-ն` Արթուր Ստեփանյանին:
Թիվ 6 - Վահան Կարապետյան (ԲՀԿ Աջափնյակի կառույցի ղեկավար): Հիշենք` այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է գործող թաղապետ, ոչ անհայտ Ռուբեն Հովսեփյանին (գիտենք` վերջինս համատեղությամբ Գառնիկիչի եղբայրն է):
Թիվ 9 (Կենտրոն) - ԲՀԿ-ն առաջադրել է Նապոլեոն Ազիզյանին: ՀՀԿ-ն առաջադրել է Ռուբեն Սադոյանին:
Թիվ 12 (Շենգավիթ) - օրերս ԲՀԿ-ին անդամակցած Լյովա Խաչատրյան: ՀՀԿ-ն, հիշենք, այստեղ թեկնածու չի առաջադրել:
Թիվ 14 (Աշտարակ-Ապարան) - Բազմասեր Առաքելյան (Բազմասեր, Արագած Ախոյան. փաստորեն, էքսցենտրիկ անունների ընտրանի է ԲՀԿ-ն): Էստեղ, և փաստորեն, ԲՀԿ-ն դարձյալ «մենամարտում» է ՀՀ դատախազի, ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող Վրեժ Մարկոսյանի հետ:
Թիվ 16 (Մասիս) - Տիգրան Ստեփանյան: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է նախկին բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանին:
Թիվ 23 (Սևան) - ԲՀԿ-ն տեղի ակտիվիստ է առաջադրել, անունը մոռացել էին: Ճիշտ էլ արել էին, նա անցողիկ է, որովհետև ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել:
Թիվ 25 (Հրազդան) - դարձյալ ԲՀԿ ակտիվիստ, անունը` Դավիթ, նա ևս անցողիկ է. ՀՀԿ-ն թեկնածու չունի:
Թիվ 26 (Չարենցավան) - Մելիք Մանուկյան։ ՀՀԿ-ն թեկնածու չունի:
Թիվ 27 (Նոր Հաճն) - ԲՀԿ-ն` Մուրադ Գուլոյան, ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է Համլետ Հայրապետյանին:
Թիվ 28 (Աբովյան) - Գագիկ Ծառուկյան։ ՀՀԿ-ն թեկնածու չի դրել (դնի, որ ի՞նչ):
Թիվ 34 (Գյումրի) - Մարտուն Գրիգորյան: ՀՀԿ-ն առաջադրել է ոչ անհայտ Արման Սահակյանին:
Թիվ 35 (Գյումրի) - Բալասանյան Սամվել: Անցողիկն է` շա՜տ: ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել:
Թիվ 36 (Արթիկ) - ԲՀԿ-ն` Մուշեղ Պետոյան, ՀՀԿ-ն առաջադրել է Մխիթար Վարագյանին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ